Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Ամառային միջոցներ դեմքի խնամքի համար

Ամառային միջոցներ դեմքի խնամքի համար

Այսպիսով, ի՞նչ է տեղի ունենում նուրբ մաշկի հետ ամռանը։ Տաք օդը, արևը, ծովի աղի ջուրը, քամին բերում են մաշկի խոնավության և կոլագենի կորստին։ Նույնիսկ ջրի առատ ընդունումը և լոգանքը չեն կարող վերադարձնել բնական հավասարակշռությունը։

 

Մաշկին կօգնի մի հրաշալի մաքրող միջոց, որի բաղադրության մեջ մտնում է հանքային ջուրը։ Այն թարմացնում է մաշկը և հարստացնում հանքային տարրերով և վիտամիններով։ Նաև պաշտպանում է արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունից։ Մաշկի առաձգականությունը վերականգնելու և նրան կոլագենով հարստացնելու համար, կարելի է օգտագործել հատուկ կոսմետիկական միջոցներ։

 

Չի կարելի, որպեսզի դեմքն անպաշտպան մնա արևի ազդեցությունից։ Նույնիսկ եթե արևի տակ գտնվում եք ոչ այդքան երկար ժամանակ, անհրաժեշտ է դեմքին քսել խոնավացնող քսուք։ Արևային լոգանք ընդունելուց դեմքն անպայման սնուցեք խոնավացնող քսուքներով։ Չի կարելի նաև մոռանալ վիտամիններով, կոլագենով, ալֆահիդրօքսիդային թթուներով հարուստ քսուքների մասին։

 

Քսուք դիմափոշիները նույնպես պաշտպանում են մաշկը արևի ճառագայթներից։

 

Հաճախ արևը պատճառ է հանդիսանում կորյակների և բշտերի առաջացմանը։ Դեմքը դառնում է ավելի ճարպոտ և շատ կարևոր է ճիշտ խնամք ցուցաբերել։ Դրա համար գոյություն ունեն բազմաթիվ լոսյոններ և դիմակներ, որոնք իջեցնում են ճարպարտադրությունը։ Ձեր ընտրությունը կենտրոնացրեք այնպիսի արևապաշտպան միջոցներին, որոնք պարունակում են քիչ քանակությամբ ճարպ։ Այդ նույն սկզբունքին նաև պետք է հետևել դեկորատիվ կոսմետիկա ընտրելիս։ Նաև խորհուրդ է տրվում օգտագործել այնպիսի քսուքներ, որոնք հարուստ են ներծծող հատկություն ունեցող նյութերով, քանի որ այդ նյութերը իրենց մեջ են կլանում ավելորդ ճարպային արտադրությունները։ Այդպիսի քսուքները վերադարձնում են ձեր մաշկի բնական գույնը և նրան տալիս են թարմութուն(օրինակ՝«Hydra- Matites-ը):

Սկզբնաղբյուր. http://ladynews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

lusine

04.03.2013

es bolorin xorhurd em talis glina ogtagorcel dimaki teskov ktesneq inch ardunavet a im porcic em asum.......

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ